Հայաստանն ու ԿԺԴՀ-ն մտադիր են զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում23 հուլիսի 2008 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) նորանշանակ դեսպան Կիմ Էն Դժեյը /նստավայրը` Մոսկվա/: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-կորեական հարաբերություններում առաջընթաց կարձանագրվի:Զրուցակիցներն ընդգծել են տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու եւ առկա ներուժն առավելագույնս օգտագործելու կողմերի պատրաստակամությունը: Դեսպան Կիմ Էն Դժեյն ասել է, որ ջանքերը կենտրոնացնելու է տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնմանը: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ նա ըստ ամենայնի աջակցություն կստանա Հայաստանում իր աշխատանքի ընթացքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |