Բարեփոխումներն ու ՀԱՊԿ ու ՆԱՏՕ-ի զորավարժությունները որակապես նոր մակարդակի դուրս կբերեն հայկական բանակը23 հուլիսի 2008 - 16:18 AMT PanARMENIAN.Net - «Ըստ հայկական բանակի բարեփոխման ծրագրի, որի իրականացումը սկսվել է 2007թ. եւ կավարտվի 2015-ին, պաշտպանության նախարարությունը պատրաստվում է անցնել պայմանագրային հիմքով ծառայության»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը ակտիվորեն մասնակցում է Հավաքական անվտանգության պայամանգրի կազմակերպության միջոցառումներին եւ համագորածկցում է ՆԱՏՕ-ի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Ս.Օհանյանը հիշեցրել է, որ այս տարի Հայաստանում կանցնեն ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» եւ ՆԱՏՕ-ի ,Cooperative Longbow/Lancer-2008ե զորավարժությունները: «Այդ զորավարժությունները եւ սկսված բարեփոխումները որակապես նոր մակարդակի դուրս կբերեն հայկական բանակը»,-ասել է Օհանյանը: Միեւնույն ժամանակ նա հաղորդել է, որ քվոտաները հայ ուսանողների համար ՌԴ ռազմական ինստիտուտներում նույնն են մնացել: «Բաքուն արդեն բազմիցս ապատեղեկատվություն է տարածում այն մասին, որ Ռուսաստանը նվազեցրել է հայ ուսանողների համար նախատեսված քվոտենաերը ՌԴ ռազմական ինստիտուտներում եւ ավելացրել է Ադրբեջանի համար: Սակայն դա այդպես չէ: Հայ-ռուսական պայմանավորվածությունները ռազմական կրթության ոլորտուրմ ուժի մեջ են մնում»,-ասել է ՊՆ ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |