Այսօր Պեկին` ամառայի օլիմպիական խաղերի է մեկնում առաջինը պատվիրակությունը Հայաստանից

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին պատվիրակությունը հուլիսի 31-ին կմեկնի Պեկին` 29-րդ ամառայի օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով, հինգշաբթի հաղորդել է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Նաթելլա Հովասափյանը: «Առաջին պատվիրակության կազմում են ձյուդոիստներն ու հրաձիգ Նորայր Բախտամյանը»,-ասել է Հովասափյանը: Նրա խոսքերով, օգոստոսի 1-7-ը առաջին պատվիրակությանը կհետեւեն նաեւ մյուս մարզիկները:



Ընդամենը հայկական պատվիրակության կազմում են շուրջ 60 հոգի, Հայաստանի պատիվը կպաշտպանեն 25 մարզիկներ` մեկ հրաձիգ, լողորդ, ծանրորդներ, ըմբշամարտիկներ, բռնցքամարտիկներ, ձյուդոիստներ ու թեթեւ աթլետիկայի մարզիկներ: Հայկական պատվիրակությունը գլխավորում է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:



«Օլիմպիադայի բացումը տեղի կունենա օգոստոսի 8-ին, իսկ արդեն օգոստոսի 9-ին մեդալների համար պայքարի մեջ կմտնեն հրաձիգ Նորայր Բախտամյանը, ձյուդոսիտ Հովհաննես Դավթյանը եւ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը»,-ասել է Հովասափյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---