Հայաստանի դիվանագատական ներկայացուցչությունների կարեւոր խնդիրներից է արտերկրում քաղաքացիների շահերի պաշտպանությունը 2 օգոստոսի 2008 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 31-ին այցելեց ՌԴում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին, ուր հանդիպեց ընդունելության եկած Հայաստանի քաղաքացիներին, ծանոթացավ նրանց խնդիրներին, հյուպատոսական բաժնի աշխատանքներին եւ այցելուների սպասարկման կազմակերպման հարցերին: Է. Նալբանդյանը, աշխատանքային խորհրդակցություն ունեցավ դեսպանության աշխատակիցների հետ: Ամփոփելով քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հնչած նկատառումները` նախարարն ընդգծեց, որ Հայաստանի դիվանագատական ներկայացուցչությունների կարեւոր խնդիրներից է արտերկրում քաղաքացիների շահերի պաշտպանությունը, իսկ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հարցերի արդարացի, արագ եւ օրենքի շրջանակներում լուծումը, քաղաքացիների նկատմամբ ուշադիր եւ հոգատար վերաբերմունքը հյուպատոսական բաժինների բոլոր աշխատակիցների անմիջական պարտականությունն են: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հյուպատոսական բաժնի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման, քաղաքացիների ընդունելության պայմանների բարելավման եւ սպասարկման որակի բարձրացմանն ուղղված գործողությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |