ՀՀ ՊՆ. Ռուսական ինքանթիռները չեն բարձրանում օդ Հայաստանի տարածքից վրացաան տարածք հարձակումներ կատարելու համար 9 օգոստոսի 2008 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ինքաթիռները չեն բարձրանում օդ Հայաստանի տարածքից վրացական տարածք հարձակումներ կատարելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: «Դա բացահայտ սադրանք է եւ ապատեղեկատվություն: Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանում չկան ռազմական ինքնաթիռներ, որոնք ի վիճակի լինեին ռմբակոծություններ կատարել: Անգամ եթե դրանք լինեին, ապա ինքնաթիռները պետք է անցնեին Թբիլիսիի օդային տարածքով, եւ ես չեմ կարծում, որ Վրաստանի ՀՕՊ-ը չնկատեր ռուսական ինքնաթիռները»,- ընդգծել է նա:Երեկ վրացական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որ Վրաստանի տարածք կատարվող թռիչքները իրագործվում են Հայաստանի տարարծքից: Տեղեկատվությունը տարածել են նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ները, այն հասցնելով «ճգրիտ տեղեկատվության ռմբակոծություններին Հայաստանում գտնվող ռուսական ինքնաթիռների մասնակցության մասին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |