Երեւանում անցկացվեց ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների Քարտուղարների կոմիտեի նիստը 3 սեպտեմբերի 2008 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում անցկացված Հասարակական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության Անվտանգության խորհուրդների Քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում ստորագրվել է 13 փաստաթուղթ: Այդ մասին Երեւանում անցկացվող ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, առավել կարեւոր էին 2008-2012թթ. ՀԱՊԿ շրջանակներում իրագործվող ծրագրերի ֆինանսավորման, կադրերի պատրաստման եւ վերապատրաստման մասին ստորագրված համաձայնագրերը: «Ներկա պայմաններում, հատկապես վրացա-օսական հակամարտության հետ կապված, մենք պետք է ուժեղացնենք ՀԱՊԿ-ի դերն ու նշանակությունը»,- նշել է Բաղդասարյանը:Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ սեպտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում հաջորդ 6 ամիսների համար կազմակերպության նախագահ կկարգվի Հայաստանը: Լիակազմ նիստի ժամանակ Անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են Կազմակերպության պատասխանատվության տարածքում եւ կից տարածաշրջաններում ռազմա-քաղաքական իրադրության զարգացման միտումները եւ հասարակական անվտանգությանը նետվող մարտահրավերների եւ սպառնալիքների չեզոքացման միջոցառումները: Ընդունվեց համաձայնություն տեղեկատվական անվտանգության համակարգի ձեւավորման հարցում համատեղ գործողությունների մասին եւ ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական մարտավարության իրագործման ՀԱՊԿ անդամ-պետությունների Կոլեկտիվ գործողությունների պլանի նախագիծը: Ունկնդրեցին նաեւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի տեղեկատվությունը վրացա-օսական հակամարտության գոտում տեղի ունեցած ողբերգության պատճառների եւ իրադրության զարգացման մասին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |