ԵԱՀԿ ԽՎ. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով 6 սեպտեմբերի 2008 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին` Աժ նախագահը գոհունակություն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պես բարդ խնդրով ԵԱՀԿ-ում շարունակելու է զբաղվել մի մարդ, որ քաջածանոթ է հարցին: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գնահատմամբ` այցելության պահը տարածաշրջանի համար շատ բարդ է` լինելով Գորիում պարոն Լենմարկերը վերստին համոզվել է, որ պատերազմը երբեք չի կարող լինել հակամարտության կարգավորման միջոց: Ըստ Լենմարկերի, ճիշտ պահն է, որ տարածաշրջանի երեք երկրները միասին աշխատեն: Անդրադառնալով տարածաշրջանային տնտեսական ծրագրերում (երկաթուղային հաղորդակցության, նավթի եւ գազի խողովակաշարերի) Հայաստանի շրջանցմանը եւ այդ քայլերը սխալ համարելով` պարոն Լենմարկերը հույս հայտնեց, որ այդ ամենը կշտկվի: Նա բարձր գնահատեց Հայաստանի վարած քաղաքականությունը տարածաշրջանում: Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ պարոն Լենմարկերը եւս մեկ անգամ ընդգծեց, որ վրաց-օսական պատերազմը վկայեց, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող կարգավորվել, պետք է լինի խաղաղ լուծում` կողմերի փոխհամաձայնությամբ: Նա հիշատակեց եվրոպական երկրների փորձը, երբ միմյանց հետ դաժան պատերազմներ մղած երկրները կարողացել են համագործակցության ուղիներ գտնել: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի համոզմամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներում հաճախ կոպիտ սխալ է արվում` շրջանցելով հակամարտության երրորդ եւ ամենակարեւոր կողմը` Լեռնային Ղարաբաղին ու իր ժողովրդին, որն ամենաշահագրգիռ կողմն է, որովհետեւ խոսքն իր ազատությանն է վերաբերում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |