Գորան Լենմարկեր. Գյուլի հրավերը Երեւան հզոր քայլ է![]() 6 սեպտեմբերի 2008 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, ղարաբաղյան խնդրի կարգավորմանը գործընթացին եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:Նշելով, որ պարոն Լենմարկերը տարածաշրջանում է կարեւոր առաքելությամբ, Հանրապետության նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է հակամարտությունները բռնի ուժով լուծելու վտանգավորությունն ու անհեռանկարայնությունը: Ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանն ակնկալում է համապատասխան միջազգային կառույցների արձագանքը տարածաշրջանի որոշ երկրների կողմից ռազմական ներուժի աննախադեպ բարձրացման եւ պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ: Գորան Լենմարկերի խոսքով, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հակամարտությունները ռազմական ճանապարհով չեն կարող կարգավորվել, իրական լուծման հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցություների միջոցով: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի վարած քաղաքականությունը տարածաշրջանում եւ նախագահ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահին` միասին դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: «Անկասկած, այն հեշտ որոշում չէր` հաշվի առնելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրներն ու զգացմունքները, բայց Դուք հանդես բերեցիք ողջախոհություն եւ հզոր քայլ կատարեցին»,- շեշտել է Գորան Լենմարկերը: Նշելով, որ այն դժվարին, բայց անհրաժեշտ որոշում էր, Սերժ Սարգսյանն ասել է, որ ցանկացած խնդիր պետք է լուծել խոսելու, բանակցելու միջոցով: «Ես պատրանքներ չունեմ, թե կարճ ժամանակահատվածում բոլոր հարցերը կկարգավորվեն, բայց ճիշտ եմ համարում գործընթացը սկսելը»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |