Երեւանում բողոքում են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցի դեմ 6 սեպտեմբերի 2008 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Երեւանում բողոքի ցույցեր են անցնում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցի դեմ: Օդանավակայանից քաղաք տանող ճանապարհին Թուրքիայի նախագահին դիմավորում էին հարյուրավոր մարդիկ` Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջող պաստառներով: Բացի այդ, Դաշնակցությունը երթ էր կազմակերպել, որի մասնակիցներն անցան Բաղրամյանի պողոտայով` նախագահի նստավայրի մոտից մինչեւ Ազգային օպերայի եւ բալետի շենքը: Ցուցարարները երգում էին հայրենասիրական երգեր եւ կրում էին Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջող պաստառներ: Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երեւան է ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Երկու պետությունների նախագահները կդիտեն 2010թ. Աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ կայացնալիք ֆուտբոլային խաղը: Գյուլի այցը առաջինն է ինչպես անկախ Հայաստանի, այնպես էլ Հայկական ԽՍՀ պատմության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |