ՀՀ ԱԳՆ ղեկավարը ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի առաջնայնությունները կազմակերպությունում 8 սեպտեմբերի 2008 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Էդվարդ Նալբանդյանը եւ Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը քննարկեցին ՍԾՏՀ-ում Հայաստանի առաջիկա նախագահության եւ այդ ընթացքում իրականացվելիք միջոցառումների հետ կապված հարցեր: Անդրադարձ կատարվեց ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության առաջնային ուղղություններին, իրականացվելիք բարեփոխումներին եւ ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության նախապատրաստական աշխատանքների ընթացքին:Ներկայացնելով ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության առաջնայնությունները` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ՍԾՏՀ շրջանակներում էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում բազմակողմ համագործակցությունը: Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանը մտադիր է իր նախագահության ընթացքում, ոչ միայն ապահովել ՍԾՏՀ գործունեության շարունակականությունը, այլեւ նոր տարրերով հարստացնել կազմակերպության գործունեությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |