Հայաստանն ու Նորվեգիայի Թագավորությունը հետաքրքրված են համակողմանի համագործակցության զարգացման մեջ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Օյվինդ Նորդսլեթթենին (նստավայրը Մոսկվա)` հանրապետությունում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի Թագավորության հետ համակողմանի հարաբերությունների ամրապնդման եւ խորացման մեջ:



Խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին, Էդվարդ Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց վերջին շրջանում այդ ոլորտում որոշակի աշխուժացման կապակցությամբ: Նա նշեց, որ հայ-նորվեգական առաջին համատեղ ADC ձեռնարկության հիմնումը եւ դրա արդյունավետ գործունեությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընգծեց, որ երկկողմ իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնումը եւս կնպաստի Երեւանի եւ Օսլոյի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը:



Օյվինդ Նորդսլեթթենն իր հերթին նշեց, որ Նորվեգիայի Թագավորությունը եւս կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը եւ այդ նպատակով պատրաստ է հետեւողական քայլեր ձեռնարկել: Նա կարեւորեց նաեւ երկու երկրների փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում եւ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 9-ին Հայաստան է ժամանելու Նորվեգիայի բնապահպանության հարցերով պետական քարտուղար Հեյդի Սյորենսենը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---