Մեթյու Բրայզան Երեւան է ժամանել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան Երեւան է ժամանել: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, սեպտեմբերի 13-ին ամերիկյան դիվանագետը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպում ունի նշանակված:



Տարածաշրջանային այցի ընթացքում Մեթյու Բրայզան կայցելի նաեւ Բաքու եւ Թբիլիսի:
 Ուշագրավ
---