ՀՀ ԱԺ խոսնակ. Չեխիան կարող է կարեւոր դեր խաղալ Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման գործում12 սեպտեմբերի 2008 - 19:14 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը մեծ նշանակություն է տալիս հայ-չեխական հարաբերություններին` ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Չեխիան, որը նախագահելու է ԵՄ-ում, կարող է կարեւոր դեր խաղալ Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման գործում»,- Չեխիայի Սենատի նախագահ Պրժեմիսլ Սոբոտկայի հետ համատեղ մամլո-ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ Ազգային Ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Հայաստանի Պառլամենտի խոսնակը նկատել է, որ չեխական Սենատի նախագահի տվյալ այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում եւ կնպաստի, մասնավորապես, միջպառլամենտական կապերի ամրապնդմանը: Պրժեմիսլ Սոբոտկան իր հերթին հաստատել է Հայաստանի ԱԺ խոսնակին ուղղված Չեխիա այցելելու հրավերը, եւ հաղորդել, որ Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ Չեխիայի Սենատում կհարգեն ողբերգական իրադարձության զոհերի հիշատակը:Չեխիան ԵՄ-ում նախագահելու է 2009թ. հունվարից հունիս ամիսներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |