Հայաստանն ու Դանիան համաձայնագիր են ստորագրել համագործակցության զարգացման վերաբերյալ15 սեպտեմբերի 2008 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Դանիայի դեսպան (նստավայրը` Կիեւ) Ուֆֆե Անդերսոն Բալսլեւին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպման օրակարգում էին` քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում հայ-դանիական երկկողմ համագործակցության ակտիվացման հետ կապված հարցերը: Նախարար Նալբանդյանը, բարձր գնահատելով Հայաստանի եւ Դանիայի միջեւ բարեկամական հարաբերությունները, կարեւորեց բարձր մակարդակի փոխայցելությունների եւ երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ պարբերական խորհրդակցությունների կազմակերպումը` հարաբերությունների հետագա ամրանդմանը նպաստելու տեսանկյունից:Անդրադառնալով, երկկողմ տնտեսական հարաբերություններին, նախարար Նալբանդյանն ու դեսպան Բալսլեւը նշեցին, հայ-դանիական առեւտրատնտեսական համագործակցությունը եւս լուրջ ներուժ է պարունակում եւ ակտիվացման կարիք ունի : Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ ՀՀ եւ Դանիայի կառավարությունների միջ- զարգացման համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացմանը: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առկա վիճակը եւ հեռանկարները, ինչպես եւ ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային վերջին զարգացումների առնչությամբ: Հանդիպմանը հաջորդեց ՀՀ եւ Դանիայի կառավարությունների միջ- զարգացման համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որը կանոնակարգելու է Դանիայի կողմից Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական, նյութական եւ տեխնիկական օժանդակությունը, ինչպես նաեւ աջակցությունը մասնագետների վերապատրաստման գործում: Նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը բարձր է գնահատում Դանիայի կառավարության որոշումը գյուղական համայնքների զարգացման ծրագրի իրականացման նպատակով 2008-2010 թթ. 6 մլն ԱՄՆ դոլարի չափով Հայաստանին տրամադրվելիք օժանդակության, ինչպես նաեւ Հայաստանի միջին մասնագիտական կրթության ոլորտում մոտ 3 մլն ԱՄն դոլարի չափով ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |