Նյու Յորքում Հայաստանի նախագահը ԵԱՀԿ ՄԽ-ի հետ քննարկել է Իլհամ Ալիեւի հետ հանդիպման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Նյու Յորքում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությանը վերաբերող հարցեր:



ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 16-ին Նյու Յորքում եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 1-ը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---