Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի հրաժարականը պաշտոնապես ընդունված է

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանն այսօր խորհրդարանի նախագահի տեղակալ Հրայր Կարապետյանին է ներկայացրել հրաժարականի երկրորդ դիմումը: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Խորհրդարանի կանոնակարգի համաձայն խոսնակի հրաժարականն ընդունվում է երկրորդ դիմումը ներկայացնելուց հետո: Առաջին դիմումը Տիգրան Թորոսյանը ներկայացրել էր սեպտեմբերի 19-ին` այդ ժամանակ էլ հաստատելով Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից դուրս գալու իր որոշումը:



Մինչ խորհրդարանի նոր նախագահի ընտրությունները խոսնակի գործառույթներն իրականացնելու է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հրայր Կարապետյանը



Խոսնակի ընտրությունները կկայանան խորհրդարանի հերթական քառօրյակի ընթացքում, որը մեկնարկում է սեպտեմբերի 29-ին: Նշենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհուրդը խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար առաջարկել է ՀՀ նախագահի վարչության նախկին ղեկավար Հովիկ Աբրամյանին:
 Ուշագրավ
---