«Լեռնաբնակ հրեաների ցեղասպանության» մասին հայտարարությունները ուղղված են հրեաների եւ հայերի բարեկամության խարխլմանը

PanARMENIAN.Net - «Հարեւան երկրի հատուկ նշանակության քարոզչությունը, անկախ հարավ-օսական եւ աբխազական հակամարտությունների շուրջ թշնամանքի բորբոքման բացասական դասերից եւ Թուրքիայի առաջարկած Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի շուրջ ընթացող բանակցություններից, իներցիայով շարունակում է թունավորել իր ժողովրդի եւ միջազգային հանրության հասարակական կարծիքը բախումնածին ապատեղեկատվությամբ»,-հայտարարել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտություննեի ինստիտուտի պետ, գերենալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը` մեկնաբանելով ադրբեջանական պարբերականներից մեկում հայտնված այն հաղորդագրությունը իբր Քնեսեթի կողմից նախապատրաստվող որոշման մասին` XX դարի սկզբում այժմյան Ադրբեջանի հյուսիսում լեռնեցի հրեաների ցեղասպանությունը հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:



Ըստ Քոթանջյանի, մասնագետները գիտեն, որ այսպես կոչված «լեռնեցի հրեաների ցեղասպանությունը», որն իբր հայերը իրագործել են անցյալ դարասկզբին Ադրբեջանի հյուսիսում, հորինվածք է, որ պարտադրվում է Իսրայելի հասարակական կարծիքին եւ հրեական սփյուռքին ադրբեջանցի քարոզիչների եւ նրանց կողմից վարձատրվող արտերկրի «համախոհների» կողմից: «Այս գործողություններն ուղղված են հայ եւ հրեա ժողովրդների բարեկամության խարխլմանը, որոնք իրենց բազմահազարամյա պատմության մեջ տարբերությունների կողքին շատ ընդհանուր բաներ ունեն: Մեր ժողովրդները, սեփական դարավոր մշակութային ինքնությունը պահպանելու եւ հարյուրավոր սերունդների մտավոր ներուժը զարգացնելու տաղանդից բացի, միավորում է Ցեղասպանության եւ Հոլոքոսթի աղետաբեր փորձությունը, ինչպես նաեւ հերոսաբար վերապրելու եւ ի դեմս Հայաստանի Հանրապետության եւ Իսրայելի Պետության պետականությունը վերականգնելու փորձը: Մեկ բան պարզ է` զեղծարարների ջանքերը անբարոյական են իրենց էությամբ` սա նշանակում է պղծել այն հայերի հիշատակը, որոնք բնաջնջման են ենթարկվել XX դարի սկզբին կովկասյան թաթարների հրոսակախմբերի կողմից հայերի եւ լեռնեցի հրեաների բարիդրացիական դարավոր բնակության վայրում: Հենց զանգվածային ջարդի զոհ դարձած այդ հայերի մասունքներն են «ցեղասպանության» սարքող մասնագետները փորձում ներկայացնել որպես հրեաների աճյուն, որոնց իբր հայերն են սպանել: Խոսքը գնում է հրոսակախմբերի հանցագործությունների մասին, որոնք նույն տարիներին Ադրբեջանի հյուսիսում ոչնչացրեցին Կովկասի ռազմաճակատից տուն դարձող ռուս սպաներին ու զինվորներին»,-հայտարարել է Հայկ Քոթանջյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---