Արմենթելը մտադրված է TurkCellի միջոցով անխոտան մուտք ապահովել Ինտերնետ

PanARMENIAN.Net - Ինտերնետ-կապի ուղիների դիվերսիֆիկացիայի նպատակով ներկայումս բանակցություններ են ընթանում Արմենթել (ԲԻԼԱՅՆ առեւտրական բրենդ) հեռուստահաղորդակցության ընկերության եւ TurkCell ընկերության միջեւ Հայաստանի` աշխարհի հետ անխոտան կապ ապահովելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net թղթակցին է հայտնել ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգլոյանը: «Կապված սահմանամերձ երկրների վերջին իրադարձությունների հետ` Հայաստանը հաճախ է հայտնվում Ինտերնետի մուտքից զրկված վիճակում եւ հենց այդ նպատակով մենք մտադրված ենք համագործակցել թուրքական օպերատորի հետ, որպեսզի պահեստային ուղի ունենանք եւ կախված չլինենք սահմանամերձ երկրներից»,- ասել է նա:



Բեգլոյանի խոսքերով, բանակցություններն, ըստ երեւույթին, կավարտվեն տարվա վերջին, այդ ժամանակ էլ կստորագրվի համաձայնագիրը:
 Ուշագրավ
---