Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան Պոսոլ երկրների հետ հարաբերությունների զարգացման ն մեջ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպան Էդվարդ Ափաու Սենթեյը (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ` Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ եւ այդ համատեքստում կարեւորում է նաեւ Գանայի հետ փոխշահավետ գործակցության հաստատումը:



Սերժ Սարգսյանն առաջնային է համարել երկու երկրներն ու ժողովուրդներին միմյանց ճանաչելի դարձնելու խնդիրը, եւ նշել, որ այդ դեպքում փոխգործակցության ընդհանուր եզրեր անպայման կգտնվեն: Կողմերն ընդգծել են նաեւ միջազգային կառույցների, մասնավորապես` ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի եւ Գանայի համագործակցության կարեւորությունը:
 Ուշագրավ
---