PanARMENIAN.Net-ը լավագույնն է ճանաչվել «Եվրոպական թեմաներն առավել ընդգրկուն լուսաբանած լրատվամիջոց» անվանակարգում

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net գործակալությունը ճանաչվել է լավագույնը «Եվրոպական թեմաներն առավել ընդգրկուն լուսաբանած լրատվամիջոց» անվանակարգում` «Եվրոպական թեմաների մոնիտորինգ հայաստանյան ԶԼՄ-ներում» ծրագրի շրջանակներում: Մրցույթի շրջանակներում 2008թ. ապրիլ-օգոստոս ամիսներին անց է կացվել հինգ լրատվական գործակալությունների եւ հինգ թերթերի մոնիտորինգ:



PanARMENIAN.Net գործակալությունը նաեւ հատուկ մրցանակներ է ստացել «Եվրոպական թեմաներով լավագույն վերլուծական հոդված» եւ «Եվրոպական թեմաներով լավագույն հարցազրույց» անվանակարգերում:



«Եվրոպական թեմաների մոնիտորինգ հայաստանյան ԶԼՄ-ներում» ծրագիրն իրագործել են «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը եւ «Միջազգային ահազանգ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---