Դենիել Ֆրիդ. ԵԱՀԿ ՄԽ-ն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ամենաարդյունավետ ձեւաչափն է17 հոկտեմբերի 2008 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, եւ դրանք համարում է տնտեսական զարգացման, ժողովրդավարության ամրապնդման ու տարածաշրջանային կայունության կարեւոր գրավական: Զրուցակիցները խոսել են հայ-ամերիկյան փոխգործակցության, դրա զարգացման հեռանկարների ու հնարավորությունների մասին, մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգության խնդիրների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:Կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները համարել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ամենարդյունավետ ձեւաչափը: Նրանք նաեւ համակարծիք են եղել, որ հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորություններին: Խոսվել է նաեւ Հայաստանի հետընտրական զարգացումների, մարտի 1-ի դեպքերի անաչառ քննության, անազատության մեջ գտնվողների խնդրի վերաբերյալ: Կարեւորվել է երկրում ժողովրդավարական հաստատությունների ուժեղացումն ու ամրապնդումը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 |