ԱՄՆ-ի համար տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները հավասարազոր են18 հոկտեմբերի 2008 - 13:41 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն հանդես է գալիս ցանկացած պետության տարածքային ամբողջականության օգտին, սակայն դա միջազգային իրավունքի սկզբունքներից մեկն է: Հավասարազոր սկզբունք է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ամենադժվարը այս երկու սկզբունքների համատեղումն է: «Հասկանալի է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է ինչ-որ բան զիջի: Ես կրկնում եմ, ԱՄՆ վարչապետի ու պետդեպարտամենտի ամենաանկեղծ ցանկությունն է, որ Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդներն ապրեն խաղաղ եւ հաջողությամբ զարգանան»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ Բաքվում հիանալի գիտեն, որ հակամարտության ռազմական լուծումն անհնար է եւ անընդունելի: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պահպանվում է: Բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց կա, ձեւաչափը հաջող է գործում, ես այդ մասին արդեն խոսել եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,-ասել է Ֆրիդը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |