iCON Communications-ը 2009 թվականի հունվարից կսկսի Հայաստանին WiMAX ծառայությույուններ տրամադրել

PanARMENIAN.Net - Հայաստանում անլար ինտերնետ ծառայություննեի նորագույն մատակարարար iCON Communications-ը այսօր հայտարարել է, որ մտադիր է WiMAX ծառայությույուններ տրամադրել հանրապետությունում: Ինչպես հաղորդել է iCON Communications-ի գործադիր տնօրեն Ադամ Կաբլանյանը լրագրողների հետ հանդիպմանը, WiMAX ծառայությույուններ Երեւանում կտրամադրվեն 2009թ. հունվարից, իսկ ՀՀ մյուս խոշոր քաղաքներում` 2009թ. ընթացքում:



«WiMAX-ը հեռահաղորդակցության ստանդարտ է, որն ապահովում է հուսալի անլար եւ շարժական տվյալների հաղորդում, հնարավորություն է ընձեռում միանալ ինտերնետին ցանկացած պահի, լինի դա զբոսայգում, ձեր բնակարանում կամ հանգստավայրում` այլընտրանք հանդիսանալով մալուխային եւ DSL ինտերնետին: Ըստ էության, WiMAX-ն ընդլայնում է գոյություն ունեցող անլար ինտերնետ-տեխնոլոգիաների հնարավորությունները եւ արագությունը` ծածկույթ ապահովելով անբողջ տարածքում, այլ ոչ թե սահմանափակվելով «թեժ կետերով»,-ասել է Կաբլանյանը: Նրա խոսքերով, iCON-ի հաճախորդները կկարողանան օգտվել ցանցից ամենուր, ծածկույթի գոտիների սահմաններում` բջջային հեռախոսի ծածկույթի նմանությամբ:



«Այժմ ինտերնետ կապը Հայաստանում շատ դանդաղ է աշխատում, բավականին թանկ արժէ եւ չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Եվ զարմանալի չէ, որ օգտվողները շատ դժգոհ են ինտերնետի որակից»,-ասել է Կաբլանյանը եւ հավելել, որ iCON Communications-ի կորպորատիվ փիլիսոփայությունն է բարձր չափանիշների ներդրումը, տեխնիկական արտոդրողականությունը եւ մրցակցություը ՀՀ-ում ինտերնետ ծառայությունների շուկայում: «Մենք հպատ ենք, որ կարող ենք մասնակցել ներդրումներին, որոնք կծառայեն Հայաստանի մրցունակության բարձրացմանը` տրամադրելով արագ, հուսալի եւ հասանելի ինտերնտ ծառայություններ»,-ասել է iCON Communications-ի գործադիր տնօրենը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---