ՀՀ ԱԳՆ ղեկավարը գոհ է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մակարդակից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մակարդակից եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքից:



Ռ.Սիմոնսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի առկա վիճակը եւ խնդրի հանգուցալուծման հնարավորությունները: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սիմոնսն անդրադարձան նաեւ տարածաշրջանային վերջին իրադարձություններին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---