Երեւանի կոնյակի գործարանը Ռուսաստանի նախագահին կոնյակի անվանական տակառ է նվիրել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Երեւանի կոնյակի գործարան: Այդ մասին PanARNENIAN.Net-ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները շրջայց են կատարել գործարանում, այցելել են հնեցման արտադրամաս, որտեղ ծանոթացել են աշխարհում հայտնի ամենահեղինակավոր հայկական կոնյակի պատմությանը եւ արտադրական պրոցեսին: Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրի ղեկավար` Դմիտրի Մեդվեդ-ը կանգ է առել նա- «Խաղաղության տակառի» մոտ, որում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, տակառը կոչվում է «խաղաղության», քանի որ այն կբացվի այն օրը, երբ վերջնականապես կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:



Նախագահն իր ստորագրությունն է թողել նա- գործարանի հուշագրքում: Ըստ ավանդույթի, Եր-անի կոնյակի Գործարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդ-ին նվիրել է անվանական տակառ:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---