Հայաստանի պաշտպանության նախարարը երկօրյա այցով կմեկնի Կոսովո25 հոկտեմբերի 2008 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Կոսովո` հանդիպելու բազմազգ դիվիզիայի հունական գումարտակի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա հունական գումարտակի հրամանատարության, ինչպես նա- Կոսովոյի ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ջուզեպե Գայի հետ: Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Եր-ան:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |