ԵՄ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից երկրների հետ29 հոկտեմբերի 2008 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը կշարունակի զարգացնել հարաբերությունները Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից երկրների հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը: «Մենք այժմ մտածում ենք այն մասին, թե ինչ առաջարկներով հանդես կգան այն երկրները, որոնք ներգրավված են Արեւելյան գործընկերության ծրագրում, որպեսզի արդեն գալիք տարվա սկզբին կարողանանք քննարկել այդ առաջարկները»,-նշել է Ռաուլ դը Լուցենբերգերը: Նրա խոսքերով, Եվրամիությունն ու Եվրահանձնաժողովը ակտիվ երկխոսություն են վարում այդ երկրների հետ, որպեսզի վերջիններս իրենց կոնկրետ առաջարկներն ու ակնկալիքները ներկայացնեն Արեւելյան գործընկերության շրջանակներում: «Մենք հասկանում ենք, որ մեր առաջարկած բարեփոխումների իրականացման համար հարկավոր է, որպեսզի քաղաքացիական հանրությունը, հանրապետության իշխանությունները եւ ընդդիմությունը քաղաքական կամք եւ կառուցողական մոտեցում դրսեւորեն: Անհրաժեշտ է, որ առաջարկված բարեփոխումները հավասարապես իրականացվեն բոլոր ոլորտներում եւ այս առումով ԵՄ-ն, Եվրահանձնաժողովն առաջարկում են իրենց աջակցությունն ու փորձը»,-նշել է Հայաստանում Եվրահանձնաժողովի ղեկավարը: Ռաուլ դը Լուցենբերգերը հաղորդել է նաեւ, որ այս պահին Հայաստանում բարեփոխումներ են ընթանում դատաիրավական համակարգում եւ քննարկվում է այդ բարեփոխումների իրականացման համար 17 մլն եվրո տրամադրելու հարցը: «Այս ամենը Արեւելյան գործընկերության ծրագրի մի մասն է: Մենք հասկանում ենք, որ զգալի արդյունքների հասնելու համար ժամանակ է պետք, քանի որ բարեփոխումների իրականացումը դանդաղ գործընթաց է»,-ասել է Լուցենբերգերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |