Իրադարձությունները Հարավային Օսեթիայում սառը ցնցուղի դեր կատարեցին Բաքվի համար, որը դադարեցրեց իր ռազմատենչ հայտարարությունները29 հոկտեմբերի 2008 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Կովկասում օգոստոսյան իրադարձություններից հետո շատ բան է փոխվել, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, առաջին հերթին, փոխվեց այն, որ «շատերը, եթե նմանները կային, որ մտածում էին, թե հնարավոր է այս կամ այն հակամարտությունների ուժային լուծում, այժմ պետք է այլ մոտեցում ունենան»: Իրադարձությունները Հարավային Օսեթիայում ցույց տվեցին, որ ուժային մոտեցումը ոչ միայն հարցեր չի լուծում, այլ հակառակը, բազում այլ խնդիրներ է առաջացնում, որոնց լուծումը շատ ավելի դժվար է: «Մենք նմանատիպ իրավիճակ ունեինք Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ադրբեջանը վերջին 5 տարում շուրջ 10 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն: Իրադարձությունները Հարավային Օսեթիայում սառը ցնցուղի դեր կատարեցին Բաքվի համար, որը դադարեցրեց իր ռազմատենչ հռետորությունն ու հայտարարություններն այն մասին, թե կարելի է ուժով լուծել ղարաբաղյան խնդիրը: Կարծում եմ, որ եթե չլինեին հարավօսական իրադարձությունները, ապա Ադրբեջանը, որը գործնականորեն բացահայտ պատրաստվում էր պատերազմի, կարող էր փորձել ուժով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |