ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Բուխարեստ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնեց Բուխարեստ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Բուխարեստում նախարարը կհանդիպի Ռումինիայի պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի հետ: Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նաեւ Ռումինիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
---