Հայաստանի նախագահը Հայոց ցեղասպանության հետազոտման նպատակով պատմաբանների հանձնաժողովի ստեղծման կարիքը բացարաձակապես չի տեսնում11 նոյեմբերի 2008 - 15:30 AMT PanARMENIAN.Net - «1915թ. Հայոց ցեղասպանությունը հետազոտելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը բացարձակապես չկա: Մենք չենք կարծում, որ դրանով հնարավոր կլիներ որ-է բանի հասնել: Մենք ցանկանում ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջ-, բացել սահմանները, այնուհետ- միջկառավարական գործընթացի մակարդակով կարող ենք քննարկել հար-ան երկրներին վերաբերող բոլոր հարցերը»,- գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է նախապայման դառնա հարաբերությունների հաստատման համար: «Մենք ցանկանում ենք վերջինս, բայց ոչ` ամեն գնով: Եվրոպական երկրները -ս ժամանակին պատմական հանձնաժողովներ չեն ստեղծել` նորմալ հարաբերություններ զարգացնելու համար: Նման քայլը կարող է նա- միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու փորձ նշանակել, հատկապես, երբ այն տարիների գործընթաց է»,- ընդգծել է Սարգսյանը: Նա նաեւ նկատել է, որ Հայաստանը չպետք է ձգտի փոխարինել որ-է մեկին: «Բայց որ նպատակադրված ենք ունենալ զարգացած ենթակառուցվածքներ, ստեղծել մատակարարման այլընտրանքային ճանապարհներ, սա միանշանակ է: Մենք կցանկանայինք, որպեսզի վերաբացվեր մեր հաղորդակցությունը Ադրբեջանի - Թուրքիայի հետ: Մենք ցանկանում ենք նա- Հայաստանում հյուսիս-հարավ ուղղությամբ երկաթուղագիծ կառուցել, որը հետագայում Հայաստանը կարող է կապել Իրանին: Ինչքան զարգացած - բազմազան լինեն մեր ենթակառույցները, այնքան գրավիչ - անվտանգ կլինի Հայաստանը»,- ասել է Հայաստանի նախագահը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |