Հայաստանը երբեք հանդես չի եկել եւ չի գա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցման օգտին11 նոյեմբերի 2008 - 15:39 AMT PanARMENIAN.Net - «Ես բազմիցս ասել եմ եւ նորից կկրկնեմ, որ Հայաստանի պաշտոնյաները չեն արտահայտվել եւ երբեւէ չեն արտահայտվի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելու օգտին: Առավելեւս Հայաստանը չի հանդուրժի Հայոց ցեղասպանության ժխտողականության որեւէ դրսեւորում»,- հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցման օգտին, բացարաձակապես չեն համապատասխանում իրականությանը:Նշենք, որ որոշ թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն են հրապարակել, որի համաձայն Ստոկհոլմում ելույթ ունենալիս Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Հայաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարեւան երկրների հետ, եւ ինքը գտնում է, որ շատ երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձեւերը «չեն նպաստի Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսության հաստատմանը»: Նախարարի խոսքերով, Հայաստանի ժողովուրդը վստահ է, որ Օսմանյան կայսրությունում իրագործվել է Հայոց ցեղասպանություն, բայց «ուշադրությունը կենտրոնացնելով այդ հարցի վրա` անհնար է կարգավորել լարված հարաբերությունները Թուրքիայի հետ»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |