Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի արտգործնախարարը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով Հայաստանում կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Քինգա Գյոնցը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, այցի ընթացքում նախատեսված են Հունգարիայի արտգործնախարարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ:



Քինգա Գյոնցը կայցելի նաեւ Մեծ Եղեռնի հուշահամալիր եւ ծաղկեպսակ կդնի զոհերի հիշատակին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---