Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով մեկնում է Բալթիայի երկրներ17 նոյեմբերի 2008 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցերով կմեկնի Բալթյան երկրներ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Նոյեմբերի 17-19-ը տեղի կունենա նախարար Նալբանդյանի այցը Լիտվա: Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Լիտվայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսի, արտգործնախարար Պետրաս Վայտեկունասի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարը կայցելի նաեւ Լիտվայի պետական համալսարան:Նոյեմբերի 19-20-ը տեղի կունենա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Լատվիա: Այցի շրջանակում նախարար Նալբանդյանը կհանդիպի, ինչպես նաեւ համատեղ մամուլի ասուլիսով հանդես կգա Լատվիայի ԱԳ նախարար Մարիս Ռիեքստինսի հետ: Նախատեսվում է ԱԳ նախարարի հանդիպումը Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի եւ Լատվիայի խորհրդարանի խոսնակ Էրիկս Զունդայի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նոյեմբերի 20-21-ը տեղի կունենա նախարար Նալբանդյանի այցը Էստոնիա: Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի Էստոնիայի Հանրապետության նախագահ Թումաս Հենդրիք Իլվեսի, խորհրդարանի նախագահ Էնե Էրգմայի եւ ԱԳ նախարար Ուրմաս Պայետի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |