Վլադիմիր Կազիմիրով. Մայնդորֆյան հռչակագիրը յուրօրինակ ֆենոմեն է18 նոյեմբերի 2008 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Շատ վատ է, որ 15 տարվա ընթացքում այդպես էլ ոչինչ չի արվել վստահության մթնոլորտի ստեղծման համար, հատկապես Ադրբեջանի կողմից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա կարծիքով, Մայնդորֆյան հռչակագիրը, որում ասվում է վստահության միջոցառումների ամրապնդման մասին, յուրօրինակ ֆենոմեն է: «Բոլորովին նոր բան է տեղի ունեցել ղարաբաղյան կարգավորման գործում. երեք նախագահներ ստորագրել են մի փաստաթուղթ, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական եւ խաղաղ կարգավորումը: Ղարաբաղյան կարգավորման ողջ ընթացքում եղել է միակ դեպքը, երբ կողմերը նույնատիպ փաստաթուղթ են ստորագրել Թեհրանում 1992թ. մայիսի 7-ին, բայց մայիսի 8-ին Շուշին ազատագրվեց եւ փաստաթուղթն այլեւս անպետք դարձավ»,- ասել է ռուս դիվանագետը:Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |