ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՌԱԶՄԻ ԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինվորական մայրերի կոմիտեի ներկայացուցիչները մտադիր են հանդիպել երկրի նախագահ Հեյդար Ալիեւի հետ ադրբեջանական բանակում առկա հիմնախնդիրները քննարկելու նպատակով: Ինչպես հաղորդել է կոմիտեի նախագահ Ռոզա Ալիգիզին, մասնավորապես, զինվորների մայրերը անհանգստացած են զինծառայողների մահացությամբ «ռազմի դաշտից դուրս»: Նման հանդիպման կազմակերպման առիթ է հանդիսացել հուլիսի վերջին տասնօրյակի ընթացքում ութ զինվորների մահը: Պաշտոնական վարկածի համաձայն, նրանք բոլորը մահացել են զինավարժությունների ժամանակ ստացած արեւահարման արդյունքում:
 Ուշագրավ
---