Ուկրաինան Հայաստանի ամենակարեւոր առեւտրա-տնտեսական գործընկերներից մեկն է 6 դեկտեմբերի 2008 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի նախկին վարչապետ, Ռեգիոնների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչին: Նա Հայաստան է ժամանել 1988թ. երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում:Վիկտոր Յանուկովիչը 1988թ. ղեկավարել է «Դոնբաստրանսռեմոնտ» արտադրական միավորումը, որը երկրաշարժից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել փրկարարական եւ վերականգնողական աշխատանքներին: Հանրապետության նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Վ. Յանուկովիչին` Սպիտակ քաղաքի վերականգնմանը մասնակցելու համար: Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման ընթացքը: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Ուկրաինան Հայաստանի կարեւորագույն առեւտրա-տնտեսական գործընկերներից մեկն է: Կողմերը հատկապես մեծ նշանակություն են տվել հումանիտար ոլորտում, մշակույթի, գիտության բնագավառում առկա ներուժի ամբողջական իրացմանը: Նրանք ընգծել են նաեւ ուկրաինահայ համայնքի առանձնահատում դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |