Ադրբեջանցի զինծառայողը, որը կամովին հանձնվել է հայկական կողմին, չի ցանկանում վերադառնալ հայրենիք19 դեկտեմբերի 2008 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ժամկետային զինծառայող Ռաֆիկ Ռահման օղլի Հասանովը, որը կամովին հանձնվել է հայկական կողմին, չի ցանկանում վերադառնալ հայրենիք: Նախօրեին Հասանովը հանդես է եկել հայկական հեռուստաալիքների եթերում` պատմելով, որ ծառայության ժամանակ բազմաթիվ ծաղրանքների եւ ստորացումների է ենթարկվել: Չդիմանալով նա մտադրված կրակել է իր ոտքին, բայց հիվանդանոցից վերադառնալուց հետո շարունակել է ստորացումների ենթարկվել: Հասանովը հայտարարել է, որ Հայաստանում իրեն լավ են վերաբերվում` հարազատներին հաղորդելով, որ իր համար չանհանգստանան: Ընդ որում, նա կրկին ասել է, որ մտադրված չէ վերադառնալ Ադրբեջան:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |