Ադրբեջանցի զինծառայողը, որը կամովին հանձնվել է հայկական կողմին, չի ցանկանում վերադառնալ հայրենիք

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ժամկետային զինծառայող Ռաֆիկ Ռահման օղլի Հասանովը, որը կամովին հանձնվել է հայկական կողմին, չի ցանկանում վերադառնալ հայրենիք: Նախօրեին Հասանովը հանդես է եկել հայկական հեռուստաալիքների եթերում` պատմելով, որ ծառայության ժամանակ բազմաթիվ ծաղրանքների եւ ստորացումների է ենթարկվել: Չդիմանալով նա մտադրված կրակել է իր ոտքին, բայց հիվանդանոցից վերադառնալուց հետո շարունակել է ստորացումների ենթարկվել: Հասանովը հայտարարել է, որ Հայաստանում իրեն լավ են վերաբերվում` հարազատներին հաղորդելով, որ իր համար չանհանգստանան: Ընդ որում, նա կրկին ասել է, որ մտադրված չէ վերադառնալ Ադրբեջան:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---