Հայաստանը պետք է դառնա եվրոպական արժեքների կրողը Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - «Այժմ արդեն շատերն են խոսում այն մասին, որ Հայաստանին կարող են զրկել ձայնի իրավունքից ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում: Դա կարող է լրջորեն վնասել ոչ միայն Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, այլ նաեւ երկրի արտաքին քաղաքականությանը»,-այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Եվրոպական շարժում կազմակերպության նախագահ Վիկտոր Ենգիբարյանը: Նրա խոսքերով, Եվրոպայի Խորհուրդը մի կազմակերպություն է, որտեղ առաջնությունը տրվում է մարդու իրավունքների պաշտպանությանը:



«Եթե ԵԽ որեւէ երկիր թույլ է տալիս մարդու իրավունքների խախտում, ապա դա արդեն իր բացասական ազդեցությունն է ունենում այդ երկրի հեղինակության վրա: Սակայն միեւնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ պետք չէ խուճապի մատնվել այն բանի պատճառով, որ մեզ կարող են զրկել ձայնի իրավունքից: Մենք ուղղակի պետք է ասենք միջազգային հանրությանը, որ այսօր Հայաստանը գտնվում է անցումային փուլում եւ մեզ մոտ, ցավոք, դեռեւս խախտվում են մարդու իրավունքները, սակայն դրա հետ մեկտեղ մենք ցանկանում ենք առաջ շարժվել եւ ավելի լավ, ավելի ժողովրդավարական դառնալ»,-ասել է Ենգիբարյանը:



Նրա խոսքերով, հայտարարություններն այն մասին, որ եվրոպական կառույցները երկակի չափանիշներ են կիրառում, անհիմն են: «Ուղղակի Եվրոպան ավելի շատ ջանքեր է ակնկալում մեզնից երկրում բարեփոխումների իրականացման գործում: Եվրոպայում գիտեն, որ մենք կարող ենք ավելի ժողովրդավարական երկիր դառնալ, քան այսօր: Մենք պետք է դառնանք եվրոպական արժեքների կրողը Հարավային Կովկասում»,-հավելել է Հայաստանի եվրոպական շարժում կազմակերպության նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---