Հայաստան է ժամանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը12 հունվարի 2009 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին սկսվում է Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այցը Հայաստան: «Այցը տեղի կունենա կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում եւ անցած տարվա դեկտեմբերին Ղազախստանում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպման որոշումների իրականացմանն ուղղված միջոցառումների քննարկման նպատակով»,-հաղորդել է Նիկոլայ Բորդյուժան Երեւան մեկնելուց առաջ: «Հայաստանի Հանրապետությունը նախագահում է կազմակերպությունում եւ մեզ համար առանձնապես կարեւոր է նրա դիրքորոշումը ՀԱՊԿ գործունեության կատարելագործման հարցերի վերաբերյալ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որն այժմ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է, մենք մանրակրկիտ կերպով կքննարկենք նախապատրաստությունը գագաթնաժողովին, օրակարգի նախագիծն ու քննարկման դրվող հարցերը»,-ընդգծել է Ն.Բորդյուժան: ՀԱՊԿ մամլո քարտուղար Վիտալի Ստրուգովեցը հստակեցրել է, որ ուղեւորության ընթացքում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը կհանդիպի նաեւ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության քարտուղարի հետ, հաղորդում է Ղազինֆորմը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |