Հայաստանում կանցկացվեն Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ

PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 20-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումների կազմակերպաման - անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին միջոցառման մասնակիցների` Հայաստան կատարելիք այցի - այս շրջանակներում Հայաստանում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մանրամասներ: Հաստատվեց իրականացվելիք հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը նախատեսում է ցուցահանդես` «Աֆղանական պատերազմը» խորագրով, հանդիպումներ զինծառայողների, ռազմամարզական վարժարանների սաների, հանրակրթական դպրոցների ուսուցչական կոլլեկտիվների - աշակերտների հետ, աֆղանական պատերազմի - արցախյան ազատամարտի վետերանների համատեղ այցելություններ մայրաքաղաքում, մարզային կենտրոններում - համայնքներում պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձաններին, այց «Եռաբլուր» զինվորական պանթեոն - «Հաղթանակ» զբոսայգի, արխիվային տեսաֆիլմերի - տեսանյութերի ցուցադրություն, համերգային միջոցառումներ, սուրբ պատարագի մատուցում սբ. Գ. Լուսավորիչ եկեղեցում - այլն, ինչպես նա- հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ, մամլո-ասուլիս:



Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդգծեց նման միջոցառումների կար-որությունը` նշելով, որ դրանք նպաստում են մատաղ սերնդի ռազմա-հայրենասիրական դաստիարակության բարձրացմանը: Ապա հանձնաժողովի անդամները նախանշեցին անելիքները մոտ ապագայում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---