ՀԱԵ անտարբերությունը հզոր զենք է Վրաստանի ձեռքում, որը փորձում է սեփականացնել հայկական քաղկեդոնական եկեղեցիները14 հունվարի 2009 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Իննսունական թվականներից սկսած Վրաց Ուղղափառ Եկեղեցին (ՎՈՒԵ) սկսել է վարել ոչ միայն հենց Վրաստանի, այլեւ Հայաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների յուրացման ակտիվ քաղաքականություն: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ճարտարապետության պատմաբան Սամվել Կարապետյանը: Նրա խոսքերով, մինչ օրս էլ վրացական մամուլը շարունակում է վարել հայկական քաղկեդոնական եկեղեցիները ՎՈՒԵ-ին վերագրելու քաղաքականություն:Ընդ որում, Սամվել Կարապետյանը հիշեցրել է, որ յոթերորդ դարի սկզբին վրացական եկեղեցին ընդունեց քաղկեդոնական ուսմունքը: 630թ. Հայոց կաթողիկոս Եզրը նույնպես ընդունեց քաղկեդոնական ուսմունքը, ինչի արդյունքում հաջորդ հարյուր տարիների ընթացքում պետական կրոն դարձավ քաղկեդոնական քրիստոնեական հավատքը: Այդ շրջանում բազմաթիվ քաղկեդոնական եկեղեցիներ կառուցվեցին: Սամվել Կարապետյանի պնդմամբ վրացական եկեղեցին այսօր Հայաստանից պահանջում է ՎՈՒԵ իշխանությանը հանձնել տաս հայկական եկեղեցիներ, որոնց մի մասը կառուցվել է հայ քաղկեդոնական ծուխերի կողմից, իսկ մյուսները, լինելով ի սկզբանե առաքելական, ժամանակին դարձել են քաղկեդոնական: Այդ եկեղեցիներից շատերը գտնվում են Հայաստանի Լոռու եւ Տավուշի մարզերում: «Եթե 16 տարի առաջ մենք հարկի ուշադրություն դարձնեինք հայկական եկեղեցիների խնդրի վրա, ապա այսօր չէինք բախվի վրացական կողմից մեր եկեղեցիների սեփականացման քաղաքականության հետ: Վերջինս այսօր իր քաղաքականությունը վարում է ոչ միայն ԶԼՄ-ների, այլեւ այդ եկեղեցիներից շատերում արարողություններ կատարելու միջոցով»,-նշել է հայ պատմաբանը: Սամվել Կարապետյանը խնդրի լուծման հնարավոր տարբերակներից մեկն է համարում ժամանակին քաղկեդոնական եղած հայկական եկեղեցիներում հայ առաքելական ծուխերի հիմնումը` ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ Վրաստանի հայաբնակ Ջավախքի շրջանում: Հայ առաքելական եկեղեցին մինչ օրս էլ շարունակում է արհամարել քաղկեդոնական եկեղեցիները` չընդունելով դրանք որպես հայկական, ինչը այդ եկեղեցիները յուրացնելու փորձերում հզոր զենք է դառնում վրացական կողմի ձեռքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |