Հայաստանի սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել «Ցեղասպանություն առանց մեկնաբանության» ֆիլմի ցուցադրությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համար ցուցադրվեց «Ցեղասպանություն առանց մեկնաբանության» ֆիլմը: Սցենարի հեղինակն է Վարդան Պապը, ռեժիսոր եւ պրոդյուսերը` Ալեքսանդր Սարդուրին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունում: Ֆիլմն ամբողջությամբ հիմնված է փաստավավերագրական նյութերի վրա: Ինչպես նշեց Ալեքսանդր Սարդուրին, ֆիլմի նկարահանման առիթ է հանդիսացել Գերմանիայում հնչած այն մեղադրանքը, որը վերաբերում էր հայերի կողմից Հայոց ցեղասպանության ոչ օբյեկտիվ ներկայացնելուն:



Ֆիլմում օգտագործվել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվային փաստաթղթերը: Ֆիլմում գլխավոր դեր էր կատարում լրագրող, ազգությամբ գերմանացի Վոլֆգանգ Գուստը, ով բավական մեծ աշխատանք է կատարել գերմանական արխիվներում` Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերի հայտնաբերման եւ ուսումնասիրման գործում: Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ քննարկում հեղինակների եւ հանդիսատեսի միջ-:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---