Հայաստանի հանդեպ ԵԽ ԽՎ կողմից պատժամիջոցների կիրառումը կարող է խանգարել երկրում հետագա բարեփոխումների անցկացմանը15 հունվարի 2009 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունվարի 15-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽ ԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին, հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնին: Զրուցակիցները քննարկել են ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարմանը վերաբերող հարցեր: Ա. Բաղդասարյանը նշել է, որ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ուղղությամբ էական աջընթաց է գրանցվել: Հայաստանը որդեգրել է բարեփոխումների ուղին: Հայաստանի իշխանությունների նպատակն այդ բարեփոխումները խորացնելն է: ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանին Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կարող է երկիրը դուրս հանել բարեփոխումների ուղուց, ուստի ԵԽ ԽՎ-ից ավելի հավասարակշռված դիրքորոշում է ակնկալվում: Մասնավորապես` անհրաժեշտ է բարեփոխումների կոնկրետ առաջարկներ ձեւակերպել` դրանց կատարման համար կոնկրետ ժամկետներ մատնանշելով: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |