ԵՄ-ն դատապարտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված ռազմատենչ հայտարարությունները

PanARMENIAN.Net - «ԵՄ-ն եւ ես անձամբ շահագրգիռ ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Մենք շատ ուրախ կլինենք, եթե հակամարտության կողմերը հասնեն այդ խնդրի լուծման: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մոսկվայում եւ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Հելսինկիում արդեն իսկ վկայում են, որ նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում»,-ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:



Ըստ եվրահանձնակատարի, Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումն էապես կփոխի իրավիճակը տարածաշրջանում: «Մենք հասկանում ենք, որ կողմերը պետք է փորձեն փոխզիջումային լուծում գտնել, հասկանում ենք, որ կան շատ սկզբունքներ, ինչպիսիք են տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները: Փոխզիջումային լուծումն այդ երկու սկզբունքների միջեւ է ընկած: ԵՄ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել կարգավորման գործընթացին»,-ասել է Ֆերերո-Վալդները` հավելելով, որ Եվրամիությունը դատապարտում է ղարաբաղյան հակամարտութւյան կարգավորման վերաբերյալ բոլոր ռազմատենչ հայտարարությունները:



Իր հերթին ՀՀ ԱԳՆ ղեկավար Է.Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը մադրիդյան սկզբունքների հիման վրա, հենվելով մոսկովյան եւ հելսինկյան հանդիպումների արդյունքների վրա:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---