Գազայի սեկտորի պատմությունը կարող է լավ դաս լինել Հայաստանի համար22 հունվարի 2009 - 17:51 AMT PanARMENIAN.Net - «Իսրայելյան քարոզարշավը Գազայում աստիճանաբար իր ավարտին է մոտենում: Առաջին հայացքից թվում է, որ Իսրայելը կարող է տոնել հաղթանակը: Բայց մյուս կողմից Գազայից սեփական տարածքի գնդակոծությունից, անմիջապես կողքին մի այնպիսի կազմավորման ձեւավորումից, որի գլխավոր նպատակը Իսրայելի ոչնչացումն է, եւ, վերջապես, «Ձուլած արճիճ» գործողությունից կարելի էր խուսափել: 2005թ. օգոտոսի 22-ին էվակուացնելով Նեցարիմը` Գազայի սեկտորի վերջին հրեաբնակ վայրը, իսրայելական բանակն ավարտեց միակողմանի ելքն այդ անկլավից, եւ այդ ժամանակ շատերը դա գնահատեցին որպես Իսրայելի անվտանգությունն ավելացնող գործոն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է արեւելագետ Սուրեն Մանուկյանը: Նրա խոսքով, այն, ինչ տեղի ունեցավ հետո, կարող է լավ դաս լինել Հայաստանի համար եւ զգուշացում լինել նրանց համար, ովքեր գտնում են, որ հողով կարելի է մաքրել հաշիվները պատերազմի հետ եւ հանձնած տարածքների համար խաղաղություն ստանալ:«Հրեական բնակիչների դուրսբերումը Գազայից ո'չ խաղաղություն բերեց, ո'չ էլ անվտանգություն, այլ Իսրայելն ավելի խոցելի դարձրեց: Իսրայելն այդտեղ ոչ միայն ո'չ ռազմական կայաններ, ո'չ հրեական բնակավայրեր թողեց, այլ նաեւ գործեց «Համաս»-ի օգտին, որը դա հակաիսրայելական բռնի գործողություններին վերագրեց: Իսկ հակառակորդը դա գնահատեց որպես թուլություն եւ բուռն պոռթկումով շարունակեց իսրայելական տարածքի գնդակոծման ռազմավարությունը: Արեւելքում թույլերին չեն սիրում: Նրանց կոտրում եւ ոչնչացնում են: Ժամանակն է, որ մենք էլ` հինգհազարամյա արեւելյան ազգս, հասկանանք դա»,- ընդգծել է Մանուկյանը: 2005թ. ապրիլի 17-22 Իսրայելը դուրս բերեց բնակիչներին Գազայի սեկտորից` ի փոխանակություն Պաղեստինի հետ հաշտության: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |