«Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը նոր հնարավորություններ է ընձեռում Հարավային Կովկասի երկրների համար23 հունվարի 2009 - 18:52 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության ընթացքում` 2008թ. հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, հավանություն է տրվել մի շարք նախաձեռնությունների` ուղղված 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի հակամարտությունից հետո ստեղծված նոր աշխարհաքաղաքական տարածքում Եվրոպայի դերի ուժեղացմանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: 2008թ. ԵՄ կողմից հայտարարված նախաձեռնություններից ամենակարեւորը, նրա կարծիքով, «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն է Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրների համար:«Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը նոր հնարավորություններ է ընձեռում տարածաշրջանի երկրների համար եւ առաջին հերթին էներգետիկ անվտանգության, գաղթի եւ համագործակցության հարցում: Եվրոպայի համար այդ նախաձեռնությունը շատ կարեւոր է, եւ մենք կարծում ենք, որ այն կարեւոր է նաեւ այն երկրների համար, որոնք միացել են դրան: Ես պետք է նշեմ նաեւ մյուս` Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիիի կողմից առաջարկված «Միջերկրածովյան միություն» ծրագիրը: Դա ունիկալ միություն է այն իմաստով, որ դրա մեջ մտնում են արաբական, իսլամական եւ քրիստոնեական երկրներ»,- ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը: «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը նախապատրաստվել է Եվրահանձնաժողովի կողմից: Փաստաթղթի էությունը կայանում է նրանում, որ ԵՄ-ն Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ սերտ գործընկերություն կհաստատի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |