2008 թվականին Հայաստանը զարգացրել է իր ռազմական փոխգործակցությունը ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի հետ

PanARMENIAN.Net - 2008 թվականին Հայաստանն ակտիվորեն զարգացնում է իր համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ: 2008թ. վերջում ՀԱՊԿ նախագահությունը ստանձնեց Հայաստանը եւ այդ ընթացքում նախանշված միջոցառումները շատ կարեւոր են Կազմակերպության համար: Այդ մասին Երեւանում 2008թ. արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նաեւ ընդգծել է, որ Դաշինքը գոհ է մնացել հայ զորքերի պատրաստվածությունից ՆԱՏՕ-ի Cooperative Longbow- Lancer-2008 զորավարժությունների ժամանակ:



«Ռուբեժ-2008» հրամանատարաշտաբային զորավարժությունների եւ ՆԱՏՕ-ի Cooperative Longbow- Lancer-2008 զորավարժությունների անցկացումը մեծ պատասխանատվություն էր մեզ համար եւ մենք պատվով կարողացանք կատարել դա»,-ասել է ՊՆ ղեկավարը:



«2008թ հայկական խաղաղապահ ուժերն ավարտեցին իրենց առաքելությունն Իրաքում: Անցյալ տարի հայ խաղաղապահների թիվը Կոսովոյում կրկապատկվեց, հասնելով 70 զինծառայողի: Այս փաստն արդեն իսկ խոսուն է: 2009 թ. մենք կավարտենք խաղաղապահ երկրորդ գումարտակի ձեւավորման գործընթացը»,-հայտարարել է Օհանյանը` հավելելով, որ 2008-ին հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցութւյան շրջանակներում Հայաստանի ԶՈւ-ը համալրվել են անհրաժեշտ սպառազինությամբ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---