«Երկիր» միությունը կոչ է անում համաշխարհային հանրությանը միջոցներ ձեռնարկել Վրաստանի հայերի խնդիրների լուծման համար26 հունվարի 2009 - 14:34 AMT PanARMENIAN.Net - «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը որպես սադրանք է որակում Ախալցիխեի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանի ու «Շարլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սարգիս Հակոբջանյանի ձերբակալությունները, ինչով վրացական իշխանությունները գիտակցաբար փորձում են լարել իրավիճակը Ջավախքում եւ հայ-վրացական հարաբերություններում: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը: «Նման գործողություններով Վրաստանի իշխանություները ձգտում են շեղել միջազգային հանրության աճող հետաքրքրությունը ջավախքցի քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի գործով ընթացող դատավարությունից, որին ձերբակալել էին 2008թ. հուլիսի 21-ին: Նա եւ նրա պաշտպանները դատավարության ընթացքում արծարծում են խնդիրներ, որոնք հուզում են Ջավախքի հայերին եւ որոշում են պահանջում»,-հայտարարել է «Երկիր» միության ներկայացուցիչը: Նրա խոսքերով, շահարկելով միջազգային հանրության առջեւ «հայկական անջատողականության» խաղաքարտը, պաշտոնական Թբիլիսին փորձում է խուսափել երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների, մասնավորապես վիրահայության, իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորությունների կատարումից: «Ելնելով դրանից, «Երկիր» միությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել ճգնաժամի խորացումը կասեցնելու եւ վիրահայության սոցիալ-տնտեսական, լեզվական, կրթական ու կրոնական խնդիրների լուծման համար»,-հայտարարել է Ռ.Թաթոյանը` հավելելով, որ միջազգային հանրությունը պարտավոր է հստակ ուղերձ հղել Վրաստանի իշխանություններին առ այն, որ երկրում ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանն այլընտրանք չկա: Իր հերթին «Երկիր» միության ղեկավար Սեւակ Արծրունին ընդգծել է, որ Ջավախքի հայերը լքում են տարածաշրջանը ոչ այնքան սոցիալ-տնտեսական խնդիրների, որքան վախի պատճառով, հատկապես վերջին ձերբակալություններից հետո: «Մենք հասկանում ենք, որ ՀՀ իշխանությունները սահմանափակված են իրենց քայլերում` պահպանելու համար հայ-վրացական հարաբերությունները եւ չեն կարող վճռական քայլեր ձեռնարկել: Ուստի, մենք կոչ ենք անում սփյուռքին եւ Հայաստանի քաղաքացիական հանրության ներկայացուցիչներին միավորել ջանքերը Վրաստանում հայերի իրավունքների պաշտպանության գործում»,-հայտարարել է նա` նշելով, որ իրենց կազմակերպությունն արդեն իսկ դիմել է ՀՀ ԱԳՆ եւ Սփյուռքի նախարարություն, իրենց առաջարկությունները ներկայացնելով վիրահայոց վիճակի մասին: Ըստ Արծրունու, վերջին իրադարձությունների կապակցությամբ ակտիվացել է Ադրբեջանը: «Ադրբեջանցիներն այժմ սկսել են լուրեր տարածել, թե իբր Ջավախքի հայերը ձգտում են անկախություն հռչակել: Պարզ է, որ նման հայտարարություններով Բաքուն ցանկանում է սրել առանց այդ էլ բարդ իրավիճակը, բախում առաջացնելով Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ»,-ասել է Արծրունին` հավելելով, որ Վրաստանի եւ ողջ աշխարհի հայերը պետք է զգոն լինեն եւ չգնան սադրանքների: Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է երկու քաղաքացիների, որոնց կասկածում են ապօրինի զինված կազմավորման ձեւավորման եւ լրտեսության մեջ: Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները հունվարի 22-ին ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացիների` Գրիգոլ (Գրիգոր) Մինասյանին ու Սարգիս (Սերգեյ) Հակոբջանյանին, որոնց կասկածում են ապօրինի զինված կազմավորման ձեւավորման եւ լրտեսության մեջ: Վրաստանի ՔՕ 223 հոդվածի 1 մասով («ապօրինի ռազմական կազմավորման ստեղծում կամ ղեկավարում) եւ 314 հոդվածի 1 մասով («լրտեսություն) հարուցված քրեական գործերը վարում է ՆԳՆ հակահետախուզության դեպարտամենտը»,-հունվարի 23-ին հայտարարել են Վրաստանի ՆԳՆ-ում Ջավախքի հասարակական գործիչների ձերբակալման փաստի առնչությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |