2009թ. Լատվիայի նախագահը կայցելի Երեւան31 հունվարի 2009 - 21:16 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Դավոսի «Կոնգրեսների պալատում» հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-լատվիական երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները խորացնելու Նախագահների քաղաքական կամքը: Սերժ Սարգսյանն ու Վալդիս Զատլերսը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումներին եւ նախաձեռնություններին, առեւտրատնտեսական կապերի խորացմանն ու Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Վալդիս Զատլերսը նշել է, որ անհամբերությամբ է սպասում այս տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին: Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել սպասվող այցի շրջանակում երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Սա նախագահներ Սարգսյանի եւ Զատլերսի երկրորդ հանդիպումն էր: Առաջին հանդիպումը կայացել էր Նյու-Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանի շրջանակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |